Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Առաջարկվող համակարգը ռեյտինգային չէ, այլ կոչվում է բաց ցուցակներով համամասնական ընտրություն»

«Առաջարկվող համակարգը ռեյտինգային չէ, այլ կոչվում է բաց ցուցակներով համամասնական ընտրություն»
11.03.2016 | 23:56

Ընտրական օրենսգրքի շուրջ հրավիրված քննարկման ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի՝ ռեյտինգային փուլի հետ կապված հարցին, կոչ արեց «ռեյտինգային» տերմինը չօգտագործել: «Մեկը սխալմամբ օգտագործել է այդ բառը, որից հետո այդ սխալ հասկացությունը տարածում է գտել»,- ասաց նա և նշեց, որ ռեյտինգային համակարգի դեպքում ընտրում են ռեյտինգով, այսինքն՝ առաջին տեղում նախընտրում են այս կամ այն թեկնածուին, երկրորդ տեղում՝ մեկ ուրիշին: Առաջարկվող համակարգը կոչվում է բաց ցուցակներով համամասնական ընտրություն:
«Եթե ընտրողը խաչ է քաշել թեկնածուների վրա, բայց համամասնականին քվեարկել է, ապա, բնականաբար, թեև որևէ թեկնածուի օգտին ձայն չի հաշվարկվելու, սակայն այդ քվեաթերթիկը կուսակցության օգտին համարվելու է պատշաճ քվեաթերթիկ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ